ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 40-ամյա բնակիչը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը, հետևել նրան և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել նրա տուն։

Ինքնազգացողությունը վատ լինելու պատրվակով տղամարդը մուտք է գործել կնոջ բնակարան, ապա՝ փակել դռան փականը, բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, գլուխը հարվածել գետնին և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ, ինչպես նաև՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել