Tert.am-ը գրում է.

Շաբաթ օրը՝ մարտի 24-ին, ժամը 14:00-ին Շիրակի պետական համալսարանում մեծ խորհրդի նիստն է, գիտխորհրդի հետ միասին, բոլոր խնդիրներն այդտեղ կլուծենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Շիրակի պետական համալսարանից դասախոսների հեռացմանը և ուսանողների դասադուլին:

«Այն, որը աշխատանքային հարաբերություն է, աշխատանքային ձևաչափով կկարգավորվի: Իսկ ուսանողների վերաբերյալ, որոնք բողոքում են, նույնպես կլսենք իրենց: Շաբաթ օրը կգաք Գյումրի, բոլորս միասին կքննարկենք հարցը, ձեզ էլ ենք հրավիրում»,- նշեց նախարարը:

ՇՊՀ-ից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանի խոսքով՝ համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը խոսելով համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարում է. «Լյովը իր բարեկամն է, ինչ ուզենա, կանի, Լյովը գիտի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել