Aysor.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանն այսօր էլ հավակնություն չունի ՀՀ վարչապետ դառնալու, բայց իրողությունները փոխվել են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի երեկվա հարցազրույցին, որտեղ նա չէր բացառել՝ կարող է ընդունել վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը։
 
«Ըստ մեզ՝ նա այն պետական գործիչն է, որը իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը», - նշեց Շարմազանովը։  
 
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ում ինստիտուցիոնալ առումով դեռևս վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չեն եղել, մինդչեռ ՀՀԿ որոշումը կբխի բացառապես ՀՀ շահերից. «Մեր որոշումը կբխի այն գործչի առաջադրմամբ, որը լավագույնս կարող է Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն իրականացնել», - ընդգծեց Շարմազանովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել