168.am-ը գրում է

Apple-ն աշխատում է սեփական MicroLED- դիսփլեյների դիզայնի ու արտադրության վրա: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան ընկերությունն արդեն ոչ մեծ քանակությամբ էկրաններ է թողարկել Կալիֆոռնիայի իր կենտրոնակայնի հարեւանությամբ գտնվող գաղտնի ֆաբրիկայում:

Apple-ը, ինչպես գրում է Bloomberg-ը, զգալի ներդրումներ է արել դիսփլեյների արտադրության գործում: MicroLED-ը, հավելում է գործակալությունը, արտադրության առումով ավելի բարդ է, քան OLED-դիսփլեյները, եւ Apple-ը գործնականում այդ նախագիծը թողել էր մեկ տարի առաջ: Ընկերության ինժեներներն այդ ժամանակվանից աշխատում էին MicroLED-ի տեխնոլոգիայի վրա եւ զգալի հաջողությունների են հասել:

Սակայն սպառողներին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի եւս մեկ-երկու տարի սպասել, նախքան Apple-ի տեխնիկան կթողարկվի սեփական արտադրության դիսփլեյով: Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Bloomberg-ի տեղեկատվությունը: Իր գաջեթների համար Apple-ն օգտագործում է Samsung-ի, Sharp-ի եւ LG-ի արտադրության էկրաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել