Armsport.am-ը գրում է

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 95 տոկոս ձայն է հավաքել Գյումրիում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

«Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1.300 մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է մոտ 95 տոկոս ձայն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում քվեարկության ընթացքին հետևել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի դիտորդը:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը հայտնել է, որ Երևանում քվեարկությանը մասնակցել է մոտ 5 հազար մարդ, Պուտինը հավաքել է մոտ 90,5 տոկոս ձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել