Armsport.am-ը գրում է.

Հայ ազատ ոճային ըմբիները օրերս մասնակցել են Խարկովում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարին, որտեղ նվաճել են 9 մեդալ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի հաղթող են դարձել 70 կգ քաշային կարգի Գևորգ Մխեյանը և 79 կգ քաշային կարգի Վարուժան Կաջոյանը:

Արծադե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, Գոռ Թորոսյանը (65 կգ) և 86 կգ քաշայիններ Իգոր Սարգսյանն ու Մարզպետ Գալստյանը:

ՀԸՖ կայքի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրզինյանը մասնավորապես նշել է.

«Տղաների ելույթները նորմալ էին: Հիմնականում երիտասարդ ըմբիշների էին մասնակցում այս մրցաշարին: Խոստումանլից մարզիկներ կան, որոնց հետ պետք է աշխատենք և բարձր արդյունեքների հասնենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել