Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքում է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին են վկայում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։


Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։ 


ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝  0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել