Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում «Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարության շրջանակում ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ  են ցուցադրում ՄիԳ-29 ինքնաթիռներով:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը այս մասին տեղեկացրել էր, որ օդային ծրագրի շրջանակներում ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուները 6 էկիպաժով կցուցադրեն տարբեր հնարքներ, ինչպես նաև կցուցադրվեն զույգերով և անհատական պիլոտաժ ՄԻԳ-29 շարային ինքնաթիռներով: 

«Ստրիժի» խմբի անձնակազմերը կցուցադրեն սյունյակից բուրգի և շեղանկյունու վերափոխումը, «Նեստերովի օղակը», «Հաստ շեղանկյուն», «Տակառ», «Հայելի»,«Ականջ» և այլ ֆիգուրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել