«Ադրբեջանի հիստերիան, իհարկե, պետք է այդպես լինի, որովհետև, ի տարբերություն Հայաստանի հանրության, ՀՀ քա­ղաքական էլիտայի, որը շատ անլուրջ է վերաբերվում նման հարցերին՝ Ղարաբաղի ճանաչման խնդիր և այլն, ադրբեջանցի­ները շատ լավ են հասկանում այս ամենը, որ աշխարհը կառուց­ված է իրավունքների վրա, և եթե ԱՄՆ-ի նման պետությունը ճա­նաչում է Ղարաբաղի իրավունքը, պաշտպանված, ինքնո­րոշված լինելը, Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է: Միակ փաստարկը, որ Ադրբեջանի մոտ կար, և ինքն իր պահանջները ներկայացնում էր և շարունակում է ներկայացնել, դա այն է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը՝ որպես իրենց սուվերեն տարածք»,- մեր թղթակցին ասել է Ռազմավա­րական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի կա­պակցությամբ Բաքվի բարձրացրած հիստերիան:

Ըստ նրա՝ 25 տարի է, իրենք իրենց քաղաքականությունն այդ թեզի վրա են կառուցել, և հանկարծ, երբ երկրները փաստորեն դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղը, իհարկե, իրենց համար դա անընդու­նելի է. «Ի վերջո, Բաքվում Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հավաքի միակ նպատա­կը դա էր, որ Ադրբեջանը ցույց տա բոլորին, թե տեսեք, տարա­ծաշրջանի երկրները նույնպես ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունը: Ուղղակի իրենք չկարողացան հասնել դրան, որ Ղարաբաղի խնդիրն ինչ-որ ձևով ձևակերպվեր հայ­տարարության մեջ: Սակայն ընդգծել են, որ բոլոր երկրները պաշտպանում են գոյություն ունեցող սահմանները: Դրա հա­մար ամեն ինչ իր տեղում է, իրենք իրենց գործն են անում, Ղարաբաղն էլ իր գործն է անում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել