«Ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի՝ վերջին ամիսներին Ադրբեջանի լոբբիստական կազմակերպությունները Վաշինգտոնում աշխատում են, որ ձևավորեն Հայաստանի՝ որպես ԱՄՆ-ի համար թշնամա­կան պետության իմիջ, և դրա հիմնավորումն այն է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաս­տանի հետ, հետևաբար թշնամի է ԱՄՆ-ին: Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի կողմից զորավարժությունների սպառնալիքներին՝ Սուրեն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դրանք կրում են առավելապես նախընտրական բնույթ: Ադրբեջանի նախագահը հենց ընտրություններից առաջ որոշում կայացրեց նման գործողություններ իրականացնել՝ Ադրբեջանն ուղղակի փորձում է իր ներքին լսարանին ցույց տալ, որ ցանկացած ժամանակ կարող է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել: Սա էլ որևէ արդյունք չի տալու: Ալիևը փորձում է նմանվել Թուրքիայի իր «մեծ եղբորը»:
Թուրքիան այն միակ երկիրն է աշխարհում, որ կարող է անել ցանկացած բան ու մնալ անպատիժ: Ադրբեջանն էլ մեծ հաշվով այնպիսի բաներ է անում, որոնց համար դեռևս անպատիժ է մնում»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել