«Մարտի 15-ին «Ազատություն» ռադիոկա­յանի եթերում «Ըստ էության» հաղորդումը քննարկումների տեղիք է տվել: Թեման քաղաքական հնչեղություն ունեցող գործերում ներգրավված փաստաբան­ների վերաբերյալ դատարաններից ՓՊ ուղարկված վիճահարույց սանկցիաներն են, որոնց արդյունքում պալատը նկատո­ղություններ է երբեմն հայտարարում, և որի տակ նաև ընդդիմադիր «Երկիր ծի­րանի» կուսակցության փոխնախագահ, ՓՊ խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանի ստորագրությունն է: 

Փաստա­բաններ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Հակոբյանի, Կարապետ Աղաջանյանի և «ԵԾ» ղեկավար Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ քննարկումը բավակա­նին թեժ է եղել՝ էլ քաչալ շուն, էլ գող փի­սո, ինչ ասես՝ չեն ասել իրար: Քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը շարու­նակ պնդում էր, թե Հաց բերողի մահվան մեջ մեղավոր է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:

Փաստաբան Լուսինե Հակոբյա­նի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ նա հայտարարեց, թե Զարուհի Փոստանջյանը Տիգրան Եգորյանից «վառված» է, «մի տե­ղը մրմռում» է, քանի որ թույլ չտվեց Քա­ղաքացի դիտորդի անդամ լինել՝ քաղա­քական գործունեության պատճառով: Փա­ստաբանների շրջանում բուռն քննարկում են այս բանավեճը, չի բացառվում անգամ, որ որոշ պալատամերձ փաստաբաններ հնչած արտահայտությունների մասով դի­մեն ՓՊ՝ վարույթ հարուցելու հարցով: Դե, ՓՊ-ն էլ դրանից չի հրաժարվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել