«Արդեն մեկ ամիս է, ինչ Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված քաղա­քացի Պետրոս Սարգսյանի դիմումը և դեռ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին, թե դիմումի քննությունն ընթանում է, երբ կավարտի՝ դրա մո­տավոր ժամկետների, հնարավոր արդ­յունքների մասին ոչինչ ասել չեն կա­րող:
 
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ըն­կալվել, Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձև է»: «Բոշան դու ես»,-ի պատասխան՝ ասել էր Վի­գեն Սարգսյանը:
 
Դատելով էթիկայի հանձնաժողովի դանդաղկոտությունից՝ դժվար չէ ենթադրել, որ իրականում այդպես նպատակ կա Վիգեն Սարգսյա­նի դեմ ներկայացված դիմումը մոռա­ցության տալու, ապա աննկատ, անաղ­մուկ մերժելու»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել