168.am-ը գրում է.

Առյուծները ձգտում են հաջողության, ցանկանում են հայտնի լինել։ Նրանք ուժեղ են, զգացմունքային, սիրող։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին սիրում են, քանի որ նրանք վճռական են, խիզախ։ Cluber.com.ua-ի հաղորդմամբ՝ դժվար է շփվել Առյուծների հետ, քանի որ նրանք սիրում են ուշադրություն, քծնանք, հաճախ են հայտնվում զգացմունքների ազդեցության տակ։

Առյուծները սովոր են ազատության։ Նրանք սահմանափակումներ և կանոններ չեն սիրում, չեն սիրում նաև ենթարկվել մյուսների ցուցումներին։ Նույնիսկ հարկավոր չէ ժամանակ ծախսել՝ Առյուծին համոզելու համար, որ նա իրավացի չէ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնավստահությունը զարմացնում է։ Ոչ բոլորը կարող են երկար ժամանակ հանդուրժել նրան։

Սեփականատեր են։ Առյուծները չեն սիրում կիսվել, պաշտպանում են իրենց կարողությունը, հոգ տանում մարդկանց նկատմամբ, ում նվիրված են։ Սեփականատիրության զգացումը կարող է զայրույթի նոպաների հասցնել, եթե Առյուծները հասկանան, որ դավաճանում եք իրենց, կամ պարզապես խանդի առիթ տաք։

Զգացմունքային են և չափազանց ինքնասիրահարված։ Առյուծներն ինքնավստահ են, բայց նաև զգացմունքային։ Եթե զգան, որ հետաքրքրված չեք իրենցով, իրավիճակը շտկելու համար կանեն ամեն բան։

Լիդեր են։ Առյուծների այս հատկությունը և՛ գրավում է, և՛ վանում։ Շփման ընթացքում միանգամից կզգաք նրա ինքնավստահությունն ու հավասարակշռվածությունը։

Առյուծների համբերությունն արագ է սպառվում։ Մոնոտոն աշխատանքը, որը համբերություն է պահանջում, Առյուծների համար չէ։ Նրանք ձգտում են իրենց շրջապատել որևէ հետաքրքիր բանով։ Ձանձրույթն ամենավատ բաներից է, որին կարող են բախվել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները։ Նրանք չեն էլ փորձում զոհաբերել իրենց։

Սնափառ են։ Առյուծները պաշտում են հաճոյախոսություններ լսել։ Միայն քծնանքով կարող եք գրավել նրանց ուշադրությունը։ Առյուծներն ականջներով են սիրում, նրանց սիրտը գրավելը շատ հեշտ է՝ բավական է մշտապես հաճոյախոսություններ շռայլել։ Մարդիկ արագ են  հոգնում սրանից․ չափազանց դժվար է թագը միշտ Առյուծի գլխին պահել։

Մեծամիտ են։ Առյուծների առավելությունների ու հաջողությունների մասին կիմանաք հենց նրանցից․նրանք բավական բարձր կարծիք ունեն իրենց մասին։

Ամբիցիոզ են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են նպատակասլացությամբ, որը երբեմն նույնիսկ խանգարում է կառուցել անձնական կյանքը։ Առյուծներին չի բավարարում ընտանիք, երեխաներ ունենալը։ Նրանց արկածներ են հարկավոր։

Հեշտ են գրգռվում։ Առյուծները կարող են պայթել առանց որևէ պատճառի։ Նրանք չեն սիրում ներսում պահել զգացմունքները։ Միանգամից կարող եք հասկանալ, որ Առյուծը տխուր է կամ ուրախ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ապրումները վառ են, դրանք դժվար է չնկատել։

Հետաքրքիր են։ Երբեք չեք ձանձրանա Առյուծների հետ։ Բայց մարդկանց կարող է ձանձրացնել տոնը, որը մշտապես առկա է նրանց կյանքում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրքոտ են, կարողանում են ապահովել անփոխարինելի միջավայր և համարժեք տրամադրություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել