Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել Թերեզա Մարտիրոսյանը: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում մոդելային բիզնեսի եւ ապագա անելիքների մասին:

- Թերեզա, մոդելինգը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, հետեւաբար մեծ համարձակություն է ընտրել այս ասպարեզը՝ որպես մասնագիտություն: Կպատմե՞ք, թե ինչպես ընտրեցիք այս ուղին եւ արդյոք սպասելիքները արդարացվեցին:

- Մոդելինգն իմ մասնագիտությունը չէ, այն աշխատանք է, որը միայն ժամանակավոր է: Ես մասնագիտությամբ դասական վոկալիստ եմ՝ երկու տարի առաջ եմ ավարտել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան: Շատերը գիտեն, որ ծնունդով Սյունիքի մարզից եմ, 19 տարեկանում տեղափոխվեցի Երեւան՝ ուսման նպատակով: Հետո ընկերներիցս մեկի խորհրդով դիմեցի «Ատեքս» նորաձեւության տուն, այստեղ սկսեցի սովորել, իսկ արդեն երկու ամիս անց սկսվեցին առաջարկները: Սպասելիքներ միշտ կան, եթե սկսում եմ ինչ-որ բան անել, առանց դրա պարզապես չի կարող լինել: Հիմա կարող եմ ասել, որ այն, ինչ կարող էի անել հայաստանյան պայմաններում, կարծում եմ, արել եմ:

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այս ոլորտը: Համեմատելով համաշխարհային մոդելինգի հետ՝ մենք այդ իմաստով հետամնաց երկի՞ր ենք համարվում:

- Մենք շատ իմաստներով ենք հետ, բայց դա ժամանակավոր է:

- Շատերից կարելի է լսել, որ մեր երկրում մոդելները մեծ բարդույթներ ունեն, նրանք պատրաստ չեն համարձակ ֆոտոշարքերի, կամ համարձակ հագուստով քայլել պոդիումի վրայով: Համաձա՞յն եք այդ կարծիքների հետ:

 - Անկեղծ ասաց, 5-6 տարի է, ինչ աշխատում եմ այս ոլորտում, բայց երբեք չեմ հանդիպել նման խնդրի: Հայաստանում չեն լինում բաց հագուստով ցուցադրություններ՝ չնայած «բացը» հարաբերական է:

- Որպես մոդել՝ սկզբունքներ, սահմաններ ունե՞ք եւ որոնք են դրանք: Ինչ դեպքում եք համաձայնում համագործակության, ինչ դեպքերում՝ հրաժարվում:

- Երբ ամեն ինչ նոր էի սկսում, փորձում էի ամեն տեղ երեւալ՝ ցուցադրությունների, միջոցառումների: Սակայն ժամանակի ընթացքում դա մաղվել է: Հիմա միջոցառումների հազվադեպ եմ ներկայանում ու աշխատում եմ միայն այն դիզայներների հետ, որոնք հետաքրքիր հագուստներ են ներկայացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել