168.am-ը գրում է.

Պրահայում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է orer.eu կայքը, Շառլ Ազնավուրը ստացել է կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակը:

Կինոփառատոնի գործունեության 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։

Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվել է նաև ֆիլմերի տեսաշար, որոնցում խաղացել է շանսոնյեն:

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել չեխական քաղաքական և մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել