Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» 3:1 հաշվով հաղթել է «Միլանին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 69-րդ րոպեին:

Հեղինակավոր «WhoScored»-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել դուբլ ձևակերպած Ուելբեքին, ով ստացել է 9 գնահատականը (10-ից):

Մխիթարյանը ստացել է 6.9 գնահատականը. նրանից բարձր ստացել են Օզիլը (7.1), Մուստաֆին (7.2), Ռեմսին (7.3), Ուիլշերը (7.4), Ջական (7.8) 7 և Ուելբեքը:

Մխիթարյանը 3 շեղ հարված է կատարել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 80 %: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել