Tert.am-ը գրում է.

2009 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրով «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքի ներդրումային ծրագիրը» նախատեսվում էր ավարտին հասցնել 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց առ այսօր կատարվել է այս ծրագրի ընդամենը 6 տոկոսը՝ կառուցվել է 31 կմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած ուսումնասիրությունը:

Ըստ դրա՝ 2012 թվականին հայտարարված ուսում­նասիրությունների համաձայն՝ «Հյուսիս-հարավ» 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագի­րը գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար: Սակայն նախորդ տարվա վերջին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

«Սա հարցա­կանի տակ է դնում այս ծրագրի նպատակահարմարությունը և տնտեսական արդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական ծրագրի համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է մոտ 2.5-3 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշեց Սուրեն Պարսյանը:


Բացի այդ, առ այսօր Վրաստանի և ԻԻՀ-ի հետ համաձայնեցված չէ «Հյուսիս-հա­րավ» ճանապարհային միջանցքին համանման ճանապարհի կառուց­ման հարցը: Տնտեսագետը նկատեց, որ բավարար հիմ­նավորված չէ նաև, թե ինչու ներդրումային ծրագիրը սկսվեց Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ համեմատաբար լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների շինա­րարությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել