Panorama.am-ը գրում է.

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողվի ադամները միաձայն կողմ քվեարկեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին:

Պատգամավորը համոզմամբ, օրենքի ներկայիս կարգավորումներով խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, համացանցում կամ տարածել գրքույկների տեսքով:

Թանդիլյանը նշեց, որ խոշոր կազմակերպություններին պետք է պարտավորեցնել քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, ինչպես նաև պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար խստացնել պատիժը,  խիստ պատիժ սահմանել շահագրգիռ կողմերին հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով չտրամադրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել