sputnikarmenia.am-ը գրում է

Մինսկը դիտարկում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու, ինչպես նաև հայ-իրանական ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները` չինական «Մետաքսե ճանապարհով» հավանական տարանցման հնարավորության համատեքստում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։

Ավելի վաղ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասիանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կարող է ստեղծվել մինչև 2018 թվականի մայիսը։


«ԵԱՏՄ երկրների առաջնորդները գիտակցել են Իրանի հետ փոխգործակցության շահավետությունը։ Ոմանք ավելի մեծ շահ ունեն, ոմանք ավելի փոքր, սակայն Եվրասիական միության բոլոր անդամներն այդ գոտուց միանշանակ օգուտ կունենան։ Չենք թաքցնում, որ իրանական շուկան շատ հետաքրքիր է Բելառուսի տնտեսական շահերի համար», — ասաց Նազարուկը։
ամբողջակն նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել