Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 22-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: Այսօր Գրիգորի մարմինը տեղափոխել են հայրենի գյուղ, ծնողները, ովքեր գտնվում էին ՌԴ-ում, որդու մահվան լուրը ստանալուն պես վերադարձել են:

Ստեղծված իրավիճակի հետ կապված զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի հետ: Նա այնքան բարկացած էր, որ միանգամից ասաց. «Ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ, ինչացո՞ւ եմ, Սրբազանն ո՞վ է, որ դեմ լինի, գլուխը կջարդեն Սրբազանի: Ինձ այնքան են հարգել, որ գրավել են եկեղեցին, եթե դեմ էի, ուրեմն պետք է հարգեին, եթե չէ, ուրեմն ոչնչություն եմ: Ծուռ հայելու մեջ ինչպես պիտի ներկայացնես ճիշտը, ցանկացած բան կարելի է ծուռ հայելու մեջ ներկայացնել: Ապրիլյան պատերազմին ես եմ պնդել, որ զինվորներին եկեղեցի տանեն, Ավետիսյաններին նույնպես ես եմ պնդել, որ այնտեղ դնեն, եթե հիմա դեմ եմ, ուրեմն լուրջ բան կա: Չմկրտվածը չի կարող եկեղեցում դրվել: 18-20 տարվա իրենց թերացումը, որ չեն մկրտել երեխային, մեր վրա են բարդում: Ոչ ոստիկանություն ենք կանչել, ոչ էլ եկեղեցու դուռն ենք կողպել, թողել ենք, որ ինչ անում են՝ անեն, դրանից ավել ինչ անենք, օրհնե՞նք իրենց սխալները, մի սխալը, որ երեխային չեն կնքել, երկրորդը, որ եկեղեցին են գրավել: Նախորդ ախուրյանցի զինվորը, որ զոհվել էր, ես եմ ասել, որ եկեղեցում դնեն»,-խոսքը եզրափակեց Սրբազանը:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել