Tert.am-ը գրում է.

«Օրինաց երկիր» կուսակցության տասնհինգերորդ համագումարի ընթացքում կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրված Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ կուսակցության վարչությունում բավականին բուռն քննարկել են, թե ինչպես շարունակեն իրենց աշխատանքները: «Մենք վերադառնում ենք ակունքներին: Ունեցե՞լ ենք սխալներ, իհարկե ունեցել ենք, ճակատագրակա՞ն են դրանք եղել, չեմ կարծում,  ազնի՞վ ենք եղել, իհարկե ազնիվ ենք եղել, հաջողվե՞լ է մեր ծրագրերը իրականացնել, լոկալ առումով որոշ պայմաններում հաջողվել է»,-ասաց նա:

«Հայկական վերածնունդ» կուսակցության վերաբերյալ նա նշեց, որ իրենց նպատակն էր Հայաստանում նոր հասարակական ուժ ձևավորել, ստեղծել համախմբված միավորված քաղաքական կազմակերպություն՝ գնալու մեր երկիրը վերականգնելու ճանապարհով: «Ստացվե՞ց իրականացնել այդ գործընթացը, ես կարող եմ ասել և՛ այո, և՛ ոչ»,-ասաց նա և պարզաբանեց` այո՛, որովհետև իրենց կոչին հարյուրից ավելի կազմակերպություն արձագանքեցին:


«Բնականաբար նաև գաղափարը չստացվեց, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի կուսակցություններ հայտարարեցին իրենց անդամակցության դադարեցման մասին»,-ասաց նա:

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նա հարց բարձրացրեց, թե ինչպես կարող է հոկտեմբերին կուսակցությունը հավաքել 21 տոկոս, իսկ վեց ամիս հետո` 4 տոկոս: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար, այլ հասարակ գործարք, հասարակության և այն քաղաքական ուժերի անհատների միջև, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները»,-ասաց նա և նշեց, որ մրցակցություն է եղել, թե ով ավելի շատ փող ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել