Aysor.am-ը գրում է.

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն առևանգել են Նիգերիայի Յոբե նահանգի դպրոցի 111  աշակերտի,  հայտնում է РИА Новости-ն` հղում անելով  PM News պարբերականին և տեղի ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր 46 աղջիկների անհետացման մասին, սակայն ոստիկանությունը հերքել էր նրանց առևանգման մասին կասկածները։

2014 թվականին «Բոկո Հարամի» ահաբեկիչներն առևանգել էին 276 նիգերիացի դպրոցականների Նիգերիայի հյուսիս–արևելքում գտնվող Չիբոկ քաղաքում՝ առաջարկելով կառավարությանը նրանց փոխանակել ձերբակալված զինյալների հետ, սակայն կառավարությունը հրաժարվել էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել