Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի  26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել