Armsport.am-ը գրում է.

Հունվարի 24-ին ավարտվել է «Գանձասար-Կապանի» երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Կիպրոսում։

Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:

Կարեն Բարսեղյանի թիմն այս ընթացքում ստուգողական երեք հանդիպում է անցկացրել, որից երկուսն ավարտել են հաղթանակով, իսկ վերջին խաղում՝ «Ուրալի» հետ, գրանցվել է ոչ-ոքի արդյունքը։

Հունվարի 25-ին «Գանձասար-Կապանը» կժամանի Հայաստան և կսկսի նախապատրաստվել վերսկսվող առաջնության 16-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպմանը։

Հավելենք, որ այդ խաղը կկայանա մարտի 1-ին «Բանանց-2» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել