«ԱԺ-ում մարտի 1-ի դեպքերի վերա­բերյալ անցկացված խորհրդարանական լսումները որևէ արդյունք չեն կա­րող տալ: Այս կարծիքին է ՀԱԿ փոխնա­խագահ Լևոն Զուրաբյանը: «Ժողո­վուրդ»-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ելույթները ոչինչ չեն կարող փոխել: Հարցին՝ ի՞նչ պետք է արվի, որպեսզի գործի մեջ շարժ լինի, բացահայտում­ներ արվեն, Զուրաբյանն ասաց. «Շար­ժը կարող է լինել միայն ժողովրդի ճնշմամբ: Այլ կերպ պատմության մեջ դեպք չկա, որ իշխանությանը կարողա­նաս ինչ-որ բան պարտադրել, եթե չկա ժողովրդի ճնշումը: Դրա համար մենք կարևորում ենք մարտի 1-ի երթը»: Զուրաբյանի կարծիքով՝ այդ օրը տասը մարդ է սպանվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, բայց ոչ ոք չի պատժ­վել: «Հիմա իշխանությունն ի՞նչ կարող է ասել սրա մասով: Որևէ նոր բան կա­րո՞ղ է ասել: Փաստագրական առումով ՀԱԿ-ն ամեն ինչ բացահայտել է:
Հիմա գլխավոր գործը մնում է ապացույցներին տեր կանգնելը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել