«Իշխող կոալիցիան այսօր որոշել է Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի չորորդ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որևէ սենսացիոն բան չկա և սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է: Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչև վերջ, այսինքն՝ մինչև ընտրության արդյունքը, թե՞ ոչ: Համենայն դեպս, առայժմ մնում է բաց հարց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու «Ծառուկյան» խմբակցությունը: Բանն այն է, որ այստեղ դեմ լինելու դեպքում Արմեն Սարգսյանը չի ընտրվի առաջին փուլով, քանի որ դրա համար պետք է 75 կողմ ձայն, իսկ այդքան ձայն «ՀՀԿ»-ն ու «ՀՅԴ»-ն չունեն:
 
Հետևաբար Ծառուկյան դաշինքի առնվազն 14 պատգամավոր պետք է քվեարկի Արմեն Սարգսյանի օգտին: Իսկ ընտրության հարցում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ակնկալել է «ընդարձակ մեծամասնություն», «համերաշխ» քվեարկություն: Այն, որ Սարգսյանն ունի խորհրդարանում այդպիսի մեծամասնություն, կասկածի ենթակա չէ: Ըստ այդմ՝ մեղմ ասած, քիչ հավանական է թվում, որ «Ծառուկյան» դաշինքը հայտարարի դեմ լինելու մասին:
 
Այդ դեպքում դաշինքը կարող է հայտնվել անհարմար վիճակում, երբ լինելով դեմ, կպարզվի, որ 14 պատգամավոր այդուհանդերձ քվեարկել է կողմ: Ըստ այդմ, թերևս կկայացվի ռացիոնալ որոշում և առնվազն կորդեգրվի չեզոք դիրքորոշում, հայտարարելով, որ ամեն ոք ազատ է դաշինքում քվեարկել ինչպես կամենա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել