«Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվու­թյունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազ­մել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ, դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր: Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով: Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ: Բայց տեղի ունեցածը, ըստ էության, բացահայտում է դրամի փոխարժեքն ամեն գնով պահպանելու՝ իշխանությունների արհեստական ջանքերը: Ֆինանսական շուկայում դոլարի մեծ խմբաքանակ վաճառելով՝ կառավարությունն այս­պես փորձել է դրամը փրկել արժեզրկումից: Ի դեպ, նշենք նաև՝ տևական ժամանակ է՝ Հայաստանի պահուստ­ներն արտարժույթի տեսքով են, քանի որ տարիներ առաջ նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը ոսկին հանել էր վաճառքի»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել