«Երևանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել և հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետև հաճախորդը վերադարձել է ծխախոտի հետևից։
 
Մատուցողը տվել է ծխախոտը և որպես թեյավճար ստացել մետաղադրամը։
 
Մատուցողի խոսքով՝ տեսնելով մետաղադրամը, սկսել է հարցուփորձ անել նրան․ «Էդ մարդը մի քանի օր ա, ինչ գալիս ա մեր մոտ, միշտ նույն սեղանին ա նստում, ոչ ոքի հետ չի խոսում, պիվա ա խմում, ծխում ա ու գնում։ Մեկ էլ թղթի վրա ինչ -որ բաներ ա գրում, նայում ա ոստիկանական մեքենաներին»,- ասաց սրճարանի մատուցողը։
 
Իսկ թղթի վրա նո՞ւյնպես լատինատառ է գրում․ «Չէ, ավելի շատ արաբական տառերի էին նման, բայց հստակ չեմ կարող ասել։ Ես նրանից հարցրի, թե որտեղի՞ց է, ասաց, որ ամերիկացի է։ Հետո հարցրի, թե ի՞նչ մասնագիտություն ունի, պատասխանեց, որ ուսուցիչ է ու հեռացավ»։
 
Հավելենք, որ սրճարանի մատուցողները, տեսնելով մետաղադրամը, միանգամից լուսանկարել են օտարերկրացուն, սակայն դեմքը չի երևում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել