Panorama.am-ը գրում է.

Սահմանադրության պահանջը ստորագրությամբ չի վերանում, ինչքան էլ դու ուժեղ քաղաքական ուժ լինես: ԱԺ-ում լրագրողների զրույցում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով «Ելք»-ի առաջարկին՝ ՀՀ նախագահին ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ, ոչ՝ ԱԺ-ում։

«Սահմանադրությունն է պահանաջում դա։ Կարծում եմ, որ ստորագրությունով ոչինչ չենք կարող անել, որովհետև Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կողմից։ Չեմ կարծում, որ դրա համար նորից պետք է քվեարկություն անցկացնենք, ինչպես դեկտեմբերի 6-ին ընդունեցինք Սահմանադրությունը», - ասաց խորհրդարանականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել