Armtimes.com-ը գրում է.

Արցախում այսօր առավոտյան հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա զինծառայող Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ էր: Ընտանիքը, սակայն բնակվում է Ռուսաստանի դաշնությունում: Նա ՌԴ-ից եկել էր Հայաստան հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու համար: Բանակ էր զորակոչվել 2016 թվականին:

Այս մասին մեր զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը: «5 անդամից բաղկացած ընտանիք էր, ինքը, հայրը, մայրը, քույրը եւ եղբայրը, ամենափոքր ինքն էր: Բոլորը ՌԴ-ում են գտնվում: Նրանք արդեն տեղեկացվել են դեպքի մասին: Նորմալ ծառայել էր, որեւէ խնդիր չուներ»,- ասաց գյուղապետը:

Արցախի ՊԲ-ն այսօր տեղեկացրեց, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել