Panorama.am-ը գրում է.

«Ճիշտ ժամանակին են կանչվել այս լսումները»,- ԱԺ-ում Սումգայիթյան ջարդերի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա, հանդիպումը կազմակերպելու համար, ՀԿ անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին, մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովին՝ նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին։

Նշենք, որ մինչ այդ Արա Սաղաթելյանը ղեկավարել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը նկարահանել է «Սովորական ցեղասանություն» նախագծի ֆիլմերը։

Նիստերի դահլիճում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։

«Հասկանալի է, որ 30 տարին բավականին երկար ժամանակ է, բայց երևի թե պետք էին այս տարիները, որ լայն հասարակության մեջ մոտեցում հստակեցվի։ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, 300-ից ավելի բնակավայրերում ջարդերը, սպանությունները, բռնություններն իրենց ամենայլանդակ դրսևորումներով, պետք է վերջապես պարզ դառնան, որ դրանք ոչ թե արժանի են հատվածական մոտեցման և քննարկման, այլ պետք է հստակեցնենք, որ ժամանակին, դեռ 1918 թվականին մեկ դար առաջ առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված ադրբեջանական հանրապետություն միավորը հենց իր վրա է վերցրել այն ցեղասպանության շարունակության ապահովումը, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում և ոչ միայն»,- մանրամասնեց Ալավերդյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել