Operativ.am-ը գրում է.

Մահացած զինծառայողն ընտանիքի միակ որդին էր: 20-ամյա Ստեփանն ապրում էր Գառնիում՝ քրոջ և տատիկի հետ: Տղայի հայրը տարիներ առաջ ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ թողել է ընտանիքն ու հեռացել:

Operativ.am-ի հետ զրույցում Ստեփանի ընկերը պատմեց,  որ տղան եղել է տան ավագ երեխան, իսկ քույը 18 տարեկան է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին` կա՞ նախնական վարկած, թե ինչն է եղել մահվան պատճառը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախնական վարկած չի կարող նշել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն.« Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել