Armtimes.com-ը գրում է.

Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։ 5 քրեական գործն էլ ուղարկվել է դատարան, 4-ը դատաքննության փուլում է, և կա արդեն մեկ մեղադրական դատավճիռ։

«Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ նույն մարմնավաճառները իրենց, այսպես ասած, գործունեությունը ծավալել են մի շարք օբյեկտներում։ Իմ կողմից միջնորդագիր է հասցեագրվել պատկան մարմիններին նշված մարմնավաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ, ինչպես նաեւ կանոնակարգելու նշված հաստատությունների աշխատանքը ու անհրաժեշտության դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել»,- մասնավորապես, նշել է մարզի դատախազը:

«Հայկական ժամանակ»-ը Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Գյումրիում մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում:

«Գյումրեցիք էնքան թասիբով մարդիկ են, որ էդ մարմնավաճառը, բանը, լավ է գնան ուրիշ տեղ հաշվարկեն: Թող Երեւանի դարդը լան, հետո նոր անցնեն Գյումրուն: Գյումրիում ամոթ կա, մի քանի հոգի եթե լինեն էլ, դրանք հաստատ գյումրեցի չեն, կողքերից՝ չգիտեմ որտեղից են եկել: Գյումրու անուն այդ հարցերում կապել՝ ես համաձայն չեմ»,- ասաց Ղուկասյանը:

Հարցին, թե ի՞նչ գիտի, որ մարմնավաճառները գյումրեցիներ չեն, Ղուկասյանն ասաց.

«Ես գյումրեցիներին էնքան լավ գիտեմ: Ես Գյումրիում ամեն 3-րդ տունը ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ մարմնավաճառի ծառայությունները նույնիսկ երկու հազար դրամի շրջանակներում են մատուցվում եւ հարցին՝ արդյո՞ք սոցիալական վիճակն այդքան ծանր է, Վարդան Ղուկասյանն ասաց.

«Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով, մնացածի մասին մտածեն: Հիմա այսպիսի կանանց մի հատ կալաշնիկով ավտոմատ պահող է պետք, մեկը լինի, որ մագազինը պահի, որ մագազինը վրեքը դատարկի, մի հոգի էլ պետք է, որ եղանով խփեն, քցեն, որ նոր ընկնե: Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»,- ասաց նա:

ՀԺ-ի լրագրողի հարցին, թե մարմնավաճառի թասիբը ո՞րն է, Ղուկասյանն ասաց.

«Շատ մի խորացի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել