Life.panorama.am-ը գրում է.
Մարտի 4-ին երգիչ, շոումեն, «Top 10 of Rabiz» նախագծի անդամ Գրիգոր Աղախանյանը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում ընկերների հետ միասին կտոնի իր ծննդյան 50-րդ տարեդարձը:
 
Այս առիթով Life.panorama.am-ը կապ հաստատեց Գրիգորի հետ՝ զրուցելու սպասվող համերգի մանրամասների եւ անակնկալների մասին:
Մեզ հետ զրույցում խոսելով իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված համերգից` Գրիգոր Աղախանյանը նշեց.
«Նախ ասեմ, որ համերգի վերջնական ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերում է հրավիրված հյուրերին, ապա նրանց ընտրությունը կատարվել է միայն մի սկզբունքով. ներկա են լինելու եւ երգելու են բոլոր այն մարդիկ, որոնց հետ այս տարիների ընթացքում ես համագործակցել եմ տարբեր նախագծերի շրջանակներում»,- պատմեց Գրիգոր Աղախանյանը:
Արթուր Գրիգորյան, Աշոտ Ղազարյան, Ֆորշ, Արամ MP3, Գարիկ Պապոյան եւ Սոնա Ռուբենյան, Սեւակ Խանաղյան, Արամո, Մկո ու Հովո եւ այլք: Ահա այն արտիստները, որոնց հանդիսատեսն այդ օրն ունկնդրելու հնարավորություն կունենա: Վերջիններս, ինչպես նշեց Գրիշան, ներկայացնելու են արդեն հայտնի հիթերի իրենց տարբերակները.
 
«Փորձում ենք անել որակյալ համերգ, որի ընթացքում կհնչեն միայն լավ եւ ճաշակով երգեր, որոնցից ներկաներից յուրաքանչյուրը հաճույք կստանա»,- ավելացրեց Գրիգոր Աղախանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել