Life.tert.am-ը գրում է.

Դիզայներ Դիանա Շատվերյանը նշել է ծննդյան 33-ամյակը, ինչի կապակցությամբ «աղջկական»  հավաքույթ է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Երեկույթի լուսաբանումը Դիանան վստահել է Tert.am Life–ին։ Ներկայացնում ենք օրվա լուսանկարներն ու մանրամասները։

Դիանան տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից։ Ամուսնու նվերին հաջորդել է ընկերների անակնկալը։ «Առաջինն ամուսինս շնորհավորեց` վարդերի մե՜ծ փնջով, ինչը շատ էր ուրախացրել աղջկաս։ Ծաղիկներն իր հասակին էին, շատ էր ոգևորվել,– ասաց Դիանան ու պատմեց ընկերների «խորամանկ» անակնկալի մասին,– Կեսգիշերին բազմաթիվ զանգեր ստացա իմ ընկերներից ու հարազատներից, սակայն ոչ ոք չեկավ։ Ընկերներս կեսգիշերին հերթով շնորհավորեցին ինձ, քանի որ արդեն ժամը 1–ն էր, վստահ էի, որ ոչ ոք չի գալու։ Պարզվեց` ժամը 11–ից հավաքվել էին, բայց խորամանկաբար 12–ին չէին եկել, քանի որ այդ ժամին սպասում ես հյուրերի, հետո` չէ։ Ժամը 1–ին բոլորը եկան, ընդ որում, չգիտեմ ինչպես էին հաջողացրել, սակայն գիշերվա 1–ին մեր հարևանին էին խնդրել դրսի դուռը բացել, որպեսզի շքամուտքի դռան զանգն իրենց չմատնի։ Երբ տան դուռը թակեցին, չէի պատկերացնում, որ դրսից մարդ կարող է լինել, որովհետև զանգ չէր եկել։ Բացեցի, տեսնեմ իրենք են` տորթով, մոմերով, փուչիկներով։ Ինձ շատ ուրախացրին։ Իհարկե, չհաջողվեց գիշերը քնել, որպեսզի հաջորդ օրն ավելի թարմ լինեմ, բայց, ինչ խոսք, հաճելի էր»։

Այս տարի դիզայների տարեդարձին ներկա չէին մտերիմ ընկերները` Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ն, սակայն նրանք էլ են կարողացել ուրախացնել իրենց ընկերոջը` ուղարկելով վիդեո շնորհավորանքներ. «Ցավոք, իմ ծնունդը միշտ համընկնում է իրենց հյուրախաղերի հետ։ Ռաֆոյի շնորհավորանքը սկսվեց անգլերեն, շարունակվեց ռուսերեն, երրորդ լեզուն չինարենն էր,  ես արդեն արցունքներով էի ծիծաղում, հետո ֆրանսերենն էր, վերջում` արաբերենը։ Միակ հասկանալի բառը Շատվերյանն էր։) Ինքը հորինում էր երգը, սակայն շատ նման էր ստացվում։ Չիմացող մարդը կարող էր մտածել, որ Ռաֆոն տիրապետում է բոլոր այդ լեզուներին։ Լուիզայի վիդեոն էլ էր շատ հետաքրքիր։ 5-6 փորձից հետո էր կարողացել նկարահանել։ Երբ շնորհակալություն հայտնեցի, ուղարկեց նաև «չստացված» տարբերակները։ Իրոք, շատ ծիծաղելի էին։ Շնորհակալ եմ նաև Արամին, «Վիտամինի» Տիգրանին, ուրախ վիդեոների համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել