Asekose.am-ը գրում է.

Համացանցի թիվ 1 քննարկման թեման թերևս շարունակում է մնալ այն, որ ԱՄՆ-ն վիզաների խարդախության և փողերի լվացման համար մեղադրող հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի (Դինա Ակոպովնա) և ևս 2 հայի նկատմամբ (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան) հետախուզում է հայտարարել։

Այս 3-ից թերևս ամենաշատը քննարկվեց հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնայի անունը վերոնշյալ խարդախության հետ: Վերջինս լրատվամիջոցների զանգերն անպատասխան էր թողնում, իսկ պատասխանելու դեպքում` իր իսկ ձայնով հերքում, թե ինքը Դինա Ակոպովնան է և ասում, որ տվյալ հեռախոսահամարն այլևս Դինայինը չէ: Հաղորդավարուհին լռությունը կոտրեց  իր մի հայտարարությամբ, որով նշեց, որ  որևէ կապ չունի տեղի ունեցած խարդախությունների հետ`մասնավորապես ասելով. «Սա մի անհատի կողմից շպրտված ցեխ է, մենք կպարզենք, թե ով է դրա հեղինակը»: 

Մինչ համացանցը քննարկում, քննադատում ու ինչ որ տեղ էլ սրտնեղում էր,  Դինան աչքի էր ընկնում իր ինստագրամյան էջի ակտիվությամբ, որտեղ  անդադար լուսանկարներ էր հրապարակում ու դրանց կից գրառումներ կատարում:

Եվ ահա, հերթական լուսանկարն ու գրառումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել