Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն անդրադառնում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տարբեր մեկնաբանություններին, իր մարզադպրոցներից երեխաներին հանելու կոչերին և ՀՀԿ-ականների՝ կատարվածի շուրջ արձագանքին: 

- Պարո՛ն Վարդանյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը Երևանքի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ ունեցած միջադեպից հետո, չպաշտպանեց ՀՀԿ ավագանուն: ՀՀԿ թիմի արձագանքը Ձեզ չզարմացրե՞ց, չէ՞ որ իրենք էլ ասացին, որ կին քաշքշելն այնքան էլ լավ բան չէ:

- Թողնենք տարբեր խմբակցությունների արձագանքը, որովհետև տարբեր մարդիկ իրենց տարբեր անձնական անկյուններից տարբեր կերպ են մեկնաբանում:

- Խոսքը ՀՀԿ-ի մասին է, որն այդքան էլ ՀՀԿ ավագանուն չպաշտպանեց: Չե՞ք կարծում:

- Ես չեմ կարծում: Ես ընդհանուր երևույթը բացասական եմ դիտում: Առաջինը՝ սա պրովոկացիա էր, որին ինչ-որ չափով հասան պրովոկատորները, իսկ ընդհանուր երևույթին, կարծում եմ, որ իրավապահ մարմիններն իրենց գնահատականը կտան, որից հետո մենք կրկին կներկայացնենք մեր գնահատականները: Կառաջարկեմ սպասել որոշ ժամանակ, քանի որ գործն արդեն իրավապահների մոտ է: Եվ իմ բոլոր գործողություններին իրավական մարմինները կտան պատասխան: Իսկ ինչ վերաբերում է կանանց … վերջին շրջանում այդ ձևակերպումներին՝ կին ծեծել և այլն … գիտեք…:

- Կոնկրետ Ձեր մասին ասում են, որ ֆիլմերում մարմնավորում եք հանուն արդարության համար մարտնչող տղաների, իսկ իրական կյանքում կին եք ծեծում:

- Հենց դա եմ փորձում Ձեզ բացատրել: Բռնություն չի կարելի, կին թե տղամարդ, և առավել ևս՝ կին, որովհետևը կինն ընտանիքի սրբությունն է, և մենք սիրում, խոնարհվում ենք մեր կանանց առաջ, առանց կնոջ ընտանիք, պետություն երևույթները չեն լինում: Բայց եկեք ընդունեք, որ կինն էլ պահելակերպն ու կարգավիճակը պետք է կարողանա ճիշտ ձևով դրսևորել տղամարդկանց մոտ, որ հարգանքի արժանանա: Ես չեմ ուզի, որ ինչ-որ երեք կանանցով չափեն մեր ազգի մնացած բոլոր կանանց: Ես անգամ այնտեղ էլ եմ, որ, ասում եմ, խնդրում եմ ձեզ, մի քիչ կանացի պահեք, որովհետև էդ լպիրշությանը, որ իրենք արեցին, չեմ կարծում, որ վայել է հայ կնոջը: Եվ իրական հայ կնոջ տեսակը մենք շատ գնահատում ենք: Իսկ ինչ վերաբերում է կին ծեծելուն, ես ոչ մեկի չեմ ծեծել, հեռացրել եմ, որպեսզի…: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել