Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում հազարավոր դեռահասներ, ծնողներ, ուսուցիչներ դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով խստացնել երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ բողոքի ցույցի պատճառը փետրվարի 15-ին Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հարձակումն էր, որի ժամանակ հեռացված աշակերտներից մեկը կրակ էր բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել