Armtimes.com-ը գրում է.

17:08 Aseman Airlines ավիաընկերության ենթակայության գրեթե բոլոր օդանավերը բավական «տարեց» են, ընկերությունը 4 ATR 72-212 ինքնաթիռներ ունի, որոնք բոլորն էլ գրեթե 24 տարի է շահագործվում են, ունի նաեւ 2 ինքնաթիռ՝  ATR 72-500 մակնիշի, մեկը 19, մյուսը՝ 15 տարեկան:

Այս ինքնաթիռները համարվում են արդեն հնացած, քանի որ դեպի ռադարներ նրանց ինֆորմացիան հասնում է 5-6 վայրկյան ուշացումով:

15:30 Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրամանով, Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդիի գլխավորությամբ կձեւավորվի հատուկ կոմիտե՝ ավիաաղետի պատճառների ու հետեւանքների ուսումնասիրման համար:

15:05 Aseman Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հաստատել է, որ ինքնաթիռը մխրճվել է լեռնագագաթներից մեկի մեջ: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Թագի Տաբատաբաին հայտնել է, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել է Իրանի ժամանակով առավոտյան 8:52-ին:

Կործանման վայրում ՝ Դենա լեռնաշղթայի երկայնքով որոնողական աշխատանքները սկսված են, տեղանքի լեռնային լինելն ու մառախուղը բարդացնում են որոնողական աշխատանքների ընթացքը:

13:50 Թեհրանի օդանավակայանում արդեն հավաքվել են զոհվածների ընտանիքների անդամներն ու մտերիմները: Ստույգ հայտնի է, որ զոհվածների թվում մանկահասակ երեխա կա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել