Tert.am-ը գրում է.

Ներկայումս Արցախում տիրող իրավիճակը պայթյունավտանգ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ հակարդարձելով ԱՄՆ-ում հրապարակված Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» զեկույցում տեղ գտած կանխատեսումներին:

«Մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքն են, բայց կան նաև տարածաշրջանային ու գլոբալ այլ գործոններ:  Թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված են: Թուրքիան շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանից զենք գնելով, Թուրքիան ձախողել է Սիրիայում ծավալած իր քաղաքականությունը, խնդիր ունի քրդերի հետ և հասկանում է, որ եթե ուզում է պահել իր դիրքերը Սիրիայում, ապա Ռուսաստանի հետ պետք է համագործակցի:

Իսկ Ադրբեջանը իր ռազմաքաղաքական որոշումներում ինքնուրույն չէ: Թուրքիան ինքն է հրահրում պատերազմ, և Ադրբեջանը երբեք չի կատարի որևէ քայլ՝ առանց Թուրքիայի համաձայնության ու աջակցության»,- ասաց նա: Վաղարշակ Հարությունյանի խոսքով, Թուրքիան այսօր Ղարաբաղում պատերազմ չի հրահրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել