Մահացած աղջկա ծնողները թաղման բյուրոյից 8 մլն դոլար կստանան իրենց դստեր մարմնի անհետացման համար, հայտնում է NY Daily News-ը:

25-ամյա Ջուլի Մոթը մահացել է 2015 թ. օգոստոսի 8-ին, նրա մարմինը պետք է օգոստոսի 15-ին դիակիզեին: Սակայն Ջուլիի մարմինն անհետացել է դագաղից հոգեհանգստից հետո, երբ մարմինը պետք է դիակիզման տանեին: Մարմինն այդպես էլ չեն գտել:

Այդ ժամանակ աղջկա ծնողները 10 մլն դոլարի հայց են ներկայացրել թաղման բյուրոյի դեմ: Տեխասում երդվյալ ատենակալների դատարանը նրանց համար սահմանել է 8 մլն դոլար փոխհատուցում: Ջուլիի ընտանիքի շահերը ներկայացնող իրավաբանը հայտարարել է, որ ծնողները բավարարված են ատենակալների որոշմամբ:

Սան Անտոնիոյի ոստիկանությունը դեռ հետաքննում է մարմնի անհետացման գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել