Tert.am-ը գրում է.

Չգիտեմ, նոր  եմ իմացել, մանրամասներին չեմ տիրապետում, Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուք–վիճաբանությանը:

Հիշեցնենք, որ  ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, նշված բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել:

«Պետք է հարցնեմ, դեկանի հետ խոսեմ, այսօր շաբաթ է, մենք չենք աշխատում»,-ասաց Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ ըստ հրապարակված տեղեկատվության` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել