Ermenihaber.am-ը գրում է.

Անկարայում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Ըստ  «Demokrathaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ հայտնի է դարձել, որ 2 երկրները պայմանավորվել են քայլեր անել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Չավուշօղլուն հայտնել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են կարգավորել, միայն  այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը դուրս գան Մանբիչից, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ:

Նա հիշեցրել է ամերիկացի պաշտոնյային, որ ԱՄՆ-ն չկատարեց իր խոստումը, որով Սիրիաի քրդական ուժերը պետք է դուրս բերվեին Մանբիչից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել