Azatutyun.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանն «Ազատության» եթերում հայտարարեց՝ հանրապետական Էդմոն Կիրակոսյանը սեռական բռնության է ենթարկել իրեն՝ բացել է հագուստը, ձեռք տվել իր կրծքերին և մարմնի այլ մասերին, ինչից հետո ինքն` ի պատասխան, ապտակել է Կիրակոսյանին։

«Ազատություն». - Տիկին Խաչատրյան, կադրերում երևում է, որ նախ Դուք եք հարվածում Հանրապետականի ավագանու անդամ Էդմոն Կիրակոսյանին, որից հետո նա պատասխան ապտակ է հասցնում, ապա հանրապետական Վասպուրակ Մարտիրոսյանը քաշում է Ձեր մազերից, հետո կարատեիստ Գոռ Վարդանյանը Ձեզ դահլիճից գրեթե դուրս է շպրտում։ Ինչի՞ն հետևեց Ձեր ապտակը։

Խաչատրյան. - Նախ նշեմ, որ Դուք միայն երեք հոգու անուն բարձրաձայնեցիք, սակայն նրանք բազմաթիվ էին և մեկ կնոջն անգամ բավական երկար ժամանակ չէին կարողանում հանել։ Անգամ եթե նրանք բավականին կիրթ ձևով անեին և ինձ խնդրեին պարզապես իմ տեղը զբաղեցնել, որևէ խնդիր չէր առաջանա: Իսկ ինչ վերաբերվում է ապտակին, ապա ես որևէ մեկին թույլ չեմ տա, որպեսզի իմ հագուստն իմ վրայից հանի և ինձ ձեռք տա՝ իմ կրծքերին, իմ մարմնին, որևէ մեկին դա թույլատրված չէ։ Ձեր նշած առաջին անձնավորությունն, ով որ ստացավ պատասխանը, իմ հանդեպ սեռական բռնություն էր կիրառել՝ իմ մարմնին էր ձեռք տվել, նույնիսկ իմ կոստյումը փակված էր, նա բացել էր դա։ Ո՞վ է իրեն թույլ տվել։ Երբ որ ես գիտակցեցի, թե ինչ է կատարվում, բնականաբար, ես նրան սթափեցնող այդ ապտակը տվեցի, և իր բախտը, նույնիսկ ասեմ, որ բերել է, որովհետև տեղը բավականին նեղ էր, եթե ես այդ հնարավորությունն ունենայի, նրանք իմ ոտքերի ուժն էլ կզգային, այդ տղամարդը, կոնկրետ, իմ ոտքերի ուժն էլ կզգար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել