Tert.am-ը գրում է.

Շվեդական կառավարությունում արդեն ձայներ են հնչում ոստիկանության վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շվեդիայում, ըստ որոշ վարկածների,  ոստիկանության անգործության պատճառով մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի փաստաբան Մարկ Սաֆարյանը:


«Վերջին տարիների ընթացքում ոստիկանության հսկողության տակ գտնվող անձանց մահվան հետ կապված բոլոր գործերը կարճվել են, և պահանջ կա օրենքները վերանայելու»,- ասաց նա՝ նշելով, որ  մինչև այժմ նմանատիպ բոլոր դեպքերը հետաքննվել են հենց ոստիկանության կողմից, ինչը, իր կարծիքով, հակասահմանադրական է, քանի որ ոստիկանները հետաքննություն են անցկացնում հենց իրենց նկատմամբ.

«Այդ ամենը բերում է անարդար նախաքննության, և գործերը կարճվում են»:

Փաստաբանի խոսքով՝  Դավիթի գործով իրենք վճռական են տրամադրված և պայքարելու են մինչև վերջ:

Մարկ Սաֆարյանը հատկանշական համարեց, որ օրենքը փոխել ցանկանում են Շվեդիայի կանցլերը և կառավարության մի քանի անդամներ:

«Մենք կանցլերին գործի հետ կապված հայցով դիմել էինք դեռևս գարնանը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում` արդյոք  Շվեդիայում կառավարությունը որոշել է օրենք փոխել՝ նաև հաշվի առնելով ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի գործը, Մարկ Սաֆարյանը պատասխանեց՝ ամեն ինչ դեպի դրան է տանում:

«Այսինքն՝ պետական մարմինները համարում են, որ խնդիր կա, և պետք է լուծվի, այլապես նմանատիպ գործերը երբեք չեն բացահայտվի»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել