Tert.am-ը գրում է.

Դատական տուգանքը Դատական օրենսգրքի նախագծից Դատավարական օրենսգիրք տեղափոխելով փաստաբանների համար ոչինչ չի փոխում, ավելին՝ ավելի վատ է, սա «սև հումոր» էր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխելու են Դատավարական օրենսգիրք:

«Որքան մամուլից տեղեկացա, Արդարադատության նախարարն ասել էր,որ նույն տեսքով է նախագիծը տարվելու Դատավարական օրենսգիրք: Դա արվում է զուտ այն պատճառով, որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և եթե հետագայում ավելի փոփոխություններ անելու խնդիր լինի դա բավականին դժվար պրոցես է, իսկ սովորական դատավարական օրենսգրքերում փոփոխություններ անելն ավելի հեշտ է: Սա չգիտեմ ինչ անվանել,  սև հումոր  էր, դա փաստաբանների համար ոչինչ չի փոխի»,-ասաց Աթանեսյանը:

Աթանեսյանի խոսքով ՝դատարանի համար որևէ տարբերություն չկա, թե որ օրենսգրքով կղեկավարվի դատական տուգանքի ենթարկելու որոշումը կայացնելիս:

Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի՝ նախագծին դեմ արտահայտվելուն, Աթանեսյանն ասաց, որ այդ «պայքարը» հրահանգավորված է, ձևական բնույթ է կրում և քաղաքական որոշ գործիչների մոտ դիվիդենտներ շահելու համար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել