Armtimes.com-ը գրում է.

2017 թվականին Հայաստանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ներկայացվել ավելի քիչ հայց, քան 2016-ին: Այս մասին հայտնվում է ՄԻԵԴ-ի՝ 2017 թվականին արված աշխատանքների մասին ամենամյա զեկույցում:

Անցած տարի ՄԻԵԴ-ը ստացել է 356 հայցադիմում Հայաստանի կողմից, իսկ 2016-ին՝ 753: Ու չնայած այս ամենի, Հայաստանը  շարունակում է մնալ 10 հազար բնակչության հաշվով ամենաշատ հայցեր ներկայացրած երկրների տասնյակում:

Նախորդ տարի ՄԻԵԴ-ը 109 հայց՝ ներկայացված Հայաստանի դեմ, ճանաչել է անհիմն, 44-ը ներկայացվել է կառավարության քննարկմանը, իսկ 12 գործով վճիռ է կայացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել