Panorama.am-ը գրում է.

Հայազգի շանսոնյեն՝ Շարլ Ազնավուրը, հանդիսատեսի հետ հերթական հանդիպման ժամանակ պատմում է իր կյանքի ու աշխատանքի մասին:

«Ես պատրաստվում եմ երգել հին երգերը»,- ասում է նա: Laprovence.com-ը որոշ մանրամասներ է ներկայացրել Ազնավուրի հետ հանդիպումից: Սկզբում շանսոնյեն ասում է, որ 1936 թ. առաջին անգամ է երգել Մարսելում: «Դուք դեռ չէիք ծնվել, ես երեխա էի: Ես մարսելցի առաջին երգիչներից մեկն էի»,- ասում է նա:

«Ես ճանապարհորդում եմ» կոչվող քնքշության մի պահ էր նրա զուգերգը դստեր՝ Կատիայի հետ: Հույզերի պոռթկման պահ էր «Մահանալ սիրուց»-ը: Ազնավուրը խոսում է նաև քննադատությունների մասին՝ խոսքը, մասնավորապես, ուղղելով ԶԼՄ-ներին:

«Եթե ես լսեի քննադատներին, այստեղ չէի լինի, բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, գուցե, մահացած են»,- ասում է նա: Բայց հանրության հետ զրույցը դեռ ամբողջական չէր: Դահլիճին պետք էր մեղեդի, որը սպանում է, մի անուն, որ ընդունված է երգչախմբում: Իբրև ամենից գեղեցիկ հիմն հնրում է «Ավե Մարիա»-ն:

Հանդիսատեսը շրջվեց դեպի բեմ՝ օդ բարձրացնելով ծաղկեփնջերը, ասես դրանք մոմեր լինեին Սուրբ էակի համար: Համերգն ավարտվեց: Շարլ Ազնավուրը իր հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ գրեթե երկու ժամ՝ հնչեցնելով մեղեդիներ, որոնք դար են ապրել, աշխարհի տարբեր ծայրերով են անցել: Ճիշտ է՝ երբեմն ձայնը դողում էր, ճիշտ է նաև, որ նրա հիշողությունը միշտ չէ, որ թույլ էր տալիս բառերն անսխալ հիշել: Բայց 93 տարեկանում նա իրավունք ունի փոքրիկ բացթողումների: «Ես հասել եմ ծանր տարիքի: Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան»,- ասում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել