Armsport.am-ը գրում է.

Armsport.am-ը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 29-րդ տարեդարձի առթիվ նույնքան փաստեր է հավաքել:

1.Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին. այս օրը ծնվել են ֆուտբոլիստներ Մարկո Ասենսիոն, Ուես Մորգանը, Ալեն Բոկսիչը:

2.Հենրիխը 1995 թվականին ընդունվել է «Փյունիկի» ակադեմիա, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2006 թվականին:

3.Ֆուտբոլիստի առաջին տիտղոսը 2006 թվականին Հայաստանի չեմպիոն դառնալն է:

4.Մխիթարյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում վերջին հանդիպումն անցկացրել է 2009 թվականի մայիսի 30-ին՝ «Կիլիկիայի» հետ խաղի (3:1) 63-րդ րոպեին մտնելով փոխարինման:

5.Հայաստանի հավաքականի ներկայիս ավագը ազգային թիմում նորամուտը նշել է 2008 թվականի մարտի 28-ին. ԱԱ-ի ընտրական փուլի՝ Էստոնիայի հետ խաղում նա բացել է խաղի հաշիվը:

6.Հայ երբեմնի ամենահայտնի ֆուտբոլիստը լավագույններից մեկն է Դոնեցկի «Շախտյորի» պատմության մեջ. 2012/13 թվականների մրցաշրջանում 25 ռեկորդային գոլ:

7. 22 («Փյունիկ»), 22 («Մետալուրգ» Դ.), 22 («Շախտյոր» Դ.), 10 («Բորուսիա» Դ.), դարձյալ 22 («Մանչեսթեր Յունայթեդ»). Մխիթարյանի խաղային համարները:

8.Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է. դառնալով 25 գոլի հեղինակ՝ նա շրջանցել է ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին (11 գոլ):

9.Մխիթարյանը նաև Հայաստանի այժմյան հավաքականում  ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է:

10.«Henrikh Mkhitaryan» անուն-ազգանունը որոնելիս Google-ը գտնում է 1 միլիոն 890 հազար տվյալ:

11.Հենրիխ Մխիթարյանը պոլիգլոտ է. այդպես են անվանում շատ լեզուների տիրապետող մարդուն. նա տիրապետում է հայերենին, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն լեզուներին:

12.Մխիթարյանը 2012-ին «Չեռնոմորեցի» հետ խաղում 14 րոպեում հեթ-տրիկ է ձևակերպել:

13.Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ներկայում էլ սովորում է Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։

14.Հենրիխ Մխիթարյանը մի շարք բարեգործությունների կազմակերպիչ է. բազմիցս նա այդ առաքելությունով եղել է Արցախում:

15.Հենոն Հայաստանի 8-ակի լավագույն  ֆուտբոլիստ է (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թ.):

16.Հենրիխ Մխիթարյանին 2012 թվականին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

17.2017 թվականի մայիսի 28-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հենրիխ Համլետի Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել