Armtimes.com-ը գրում է.

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար տարին կսկսվի նոր պրեմիերաներով: Այս պահին դերասանուհին մասնակցում է «Տրամվայ ցանկություն» ներկայացման փորձերին, որը դրամատիկականում առաջին անգամ հանդիսատեսի դատին կներկայացվի փետրվարի տասներկուսին:

Այս պահին ի՞նչ բեմադրության եք պատրաստվում եւ ինչ սերիալներում եք նկարահանվում:

Գարնանը մեկ այլ պրեմիերա է սպասվում հանդիսատեսին, Ժան նշանյանի հիմնադրմամբ «Եկեք անկեղծ խոսենք» բեմադրությունը, Արթուր Ութմազյանի հետ պատիվ ունեմ խաղալու:

Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Բացիր աչքերդ» հեռուստասերիալում եմ նկարահանվում այս պահին: Կա եւս մի հեռուստասերիալ, որը Արմենիա պրեմիումով է եթեր հեռարձակվելու:

- Կա՞ մի ներկայացում կամ ֆիլմ, որում կուզենայիք գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել:

- Այդ իմաստով ես բախտավոր դերասանուհի եմ, որովհետև ինձ բախտ է վիճակվել գրեթե միշտ մարմնավորել գլխավոր հերոսուհու կերպար: Դերասանի համար շատ ավելի կարևոր է, թե իր ասելիքն ինչպիսին է, ինչ կերպար է մարմնավորում: Կարող է լինել երկրորդական, կամ փոքրիկ դեր, բայց այնքան խոսուն, աշխատատար և հանդիսատեսի համար տպավորիչ, որ շատ ավելին լինի, քան կենտրոնական գլխավոր դերը:

Մի անգամ, խոսելով իրականության արատավոր բարքերից, հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ինչպես մարդկանց միջանձնային հարաբերություններում, այնպես էլ աշխարհաքաղաքական շատ հարցերում ձեզ շատ բան դուր չի գալիս և դա կարող է ձեզ հունից հանել. կասե՞ք խոսքն ինչին է վերաբերվում:

Այսօր հատկապես վիրտուալ տիրույթում ինձ բարկացնում և զարմացնում է դատավորի կամ ուսուցչի դեր ստանձնած հայ հասարակության պահվածքը: Իրավիճակից անտեղյակ, իրենց իրավունք են վերապահում բոլորի և ամեն ինչի մասին գնահատականներ տալ: Շատ բան կարելի է շտկել մեզանում, իսկ մենք ինչպես ենք վարվում մարդու հետ, ինչպես ենք շողոքորթում վերադասներին, ինքներս ինչպիսին ենք: Ոսկեղենիկ հայերենով ճոռոմ-ճոռոմ բաներ են ասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել